Իրանի և Աֆղանստանի սահմանին մի քանի բենզատար է այրվել. լրատվամիջոցներ

19:47 • 05.10.21

Առնվազն չորս բենզատար է այրվել Իրանի և Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող Դողարուն գյուղում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ IRIB հեռուստառադիոհեռարձակման կորպորացիային հղումով:

Նշվում է, որ հրդեհը մարվել է: Զոհերի մասին տեղեկություններ չի հաղորդվում:

Միջադեպի պատճառները հետաքննվում են: