«Պանդորայի փաստաթղթեր». Չիլիի ընդդիմությունը ցանկանում է բարձրացնել նախագահի իմփիչմենթի հարցը՝ կապված կոռուպցիոն կասկածանքների հետ

12:13 • 05.10.21

Չիլիացի մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ ցանկանում են խորհրդարանի քննակմանը ներկայացնել Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերայի պաշտոնազրման հարցը՝ «Պանդորայի փաստաթղթերի» (Pandora Papers) արտահոսքի հիման վրա կոռուպցիայի կասկածանքների պատճառով: Հոկտեմբերի 4-ին այդ մասին հայտնել Է Bio Bio ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խոսքը վերաբերում է դիտավորյալ անփութությանը, որը սահմանադրության և օրենքների խախտում է, ուստիև արժանի է սահմանադրական մեղադրանքի»,- մեջերում է ռադոկայանը Չիլիի Կոմունիստական կուսակցությունից պատգամավոր Դանիել Նունիեսի խոսքը: Իմփիչմենթի ընթացակարգ սկսելու պաշտպանությամբ հանդես են եկել նաև պատգամավորներ մի շարք այլ ընդդիմադիր կուսակցություններից: Չիլիի օրենքներին համապատասխան պաշտոնազրկման հարցը նախ քննարկում է հինգ հոգուց բաղկացած պատգամավորական հանձնախումը: Եթե այն որոշում է ընթացք տալ սահմանադրական մեղադրանքին, այն ներկայացվում է Պատգամավորների պալատի քննարկմանը: Եթե պաշտոնազրկման առաջակությունը պաշտպանի ստորին պալատի անդամների մեծամասնությունը, դրա վերաբերյալ քվեարկություն պետք Է տեղի ունենա նաև Սենատում:

Այնտեղ պետության ղեկավարի պաշտոնազրկման համար սահմանադրական մեղադրանքը պետք է պաշտպանի օրենսդիրների երկու երրոդը, սակայն Չիլիի ընդդիմությունն առանց կառավարամետ դաշինքի աջակցության այդ քանակի սենատորներ չունի:

Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հոկտեմբերի 3-ին հրապարակել է մեջբերումներ «Պանդորայի փաստաթղթերից»: Չիլիի Siper ԶԼՄ-ն, որը մտնում Է ICIJ-ի կազմի մեջ, այդ փաստաթղթերի հիման վրա հրապարակել է հոդված, որտեղ ասված է, որ 2010 թվականի դեկտեմբերին, Պինյերայի առաջին նախագահական ժամկետի ժամանակ, նրա ընտանիքը 152 միլիոն դոլարով վաճառել Է բաժինը Dominga-ում:

Գործարքի մի մասը կատարվել է Բրիտանական Վիրգինյան կղզիներում: Հրատարակության պնդմամբ՝ վճարումը բաժանվել Է երեք մասի, որոնցից վերջին վճարումը կախված Է եղել այն բանից, թե կառավարությունն արգելոցային չի հայտարարի արդյոք այն գոտին, որտեղ գտնվում է հանքարանը: Նախագահի վարչակազմն ի պատասխան հայտարարել է, որ «Դոմինգա» հանքարանի վաճառքի հանգամանքները հանգամանորեն հետաքննվել է դատախազության և դատարանների կողմից, որոնք հանցակազմ չեն գտել և փակել են գործը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: