Սպիտակ ծովում նավի կործանման հետևանքով երկու մարդ է մահացել, ևս 2-ի ճակատագիրն անհայտ է

13:00 • 06.10.21

Սպիտակ ծովում փոքր չափսի նավ է կործանվել, ինչի հետևանքով երկու մարդ մահացել է: Եվս երկուսի ճակատագիրն անհայտ է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին:

Հաղորդվում է, որ «Ֆավորիտ» նավի վթարվելուց հետո ափին երկրորդ տղամարդու մարմինն է հայտնաբերվել: Նրա մարմինն աիքները քշել-հասցրել են ափերի մոտ: Ծովում ուժեղ քամի և փոթորիկ է:

Երկու անհետ կորածի որոնման աշխատանքները շարունակվում են: Որոնողական աշխատանքներին ներգրավել է 19 մարդ և 9 միավոր տեխնիկա: