Իտալիայում 12 ժամվա ընթացքում տեղումների ռեկորդ է գրանցվել
13:46 • 07.10.21
Իտալիայում գրանցվել է 12 ժամվա ընթացքում տեղումների եվրոպական նոր ռեկորդ, հաղորդում է The Watchers-ը:
Նշվում է, որ 12 ժամվա ընթացքում Լիգուրիայում տեղացել է 740,6 մմ տեղումներ, ինչը 12 ժամվա ընթացքում տեղումների քանակի եվրոպական նոր ռեկորդ է:
Սա կազմել է մեկ տարվա ընթացքում տարածաշրջանում տեղացած միջին տեղումների կեսից ավելին:
Placeholder










