Իսրայելն ամբողջ աշխարհում իր դեսպանատներին նախազգուշացրել է Իրանի կողմից հնարավոր սպառնալիքների մասին

11:58 • 07.10.21

Իսրայելը նախազգուշացրել է աշխարհում իր դեսպանատներին և դիվանագիտական ներկայացուցչություններին Իրանից ահաբեկչական հնարավոր սպառնալիքի մասին: Ամբողջ աշխարհում իսրայելցի դիվանագետներին հրահանգ է տրվել պահպանել բարձր պատրաստվածությունը:

Ինչպես գրում է The Times of Israel-ը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կիպրոսում մեկ կամ մի քանի իսրայելցի գործարարների դեմ մահափորձի մեղադրանքով Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել:

Աղբյուրը նշում է, որ այս տարիների ընթացքում Իրանը կանգնած է եղել իսրայելցիների և ամբողջ աշխարհում իսրայելական առաքելությունների հասցեին հնչեցվող սպառնալիքների հետևում: