TotoGaming ընկերությունը և «Արարատ» ֆուտբոլային ակումբը կշարունակեն պաշտոնական համագործակցությունը (տեսանյութ)

10:49 • 08.10.21

TotoGaming ընկերությունը և «Արարատ» ֆուտբոլային ակումբը կշարունակեն պաշտոնական համագործակցությունը. նրանք համագործակցության շարունակության պայմանագիր ստորագրեցին, TotoGaming-ի դեսպանը կլինի «Արարատ» ՖԱ-ի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը։

Նշենք, որ արդեն մեկ տարի է, ինչ  TotoGaming-ը հանդիսանում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը։

Ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը նախորդ մեկ տարվա համագործակցությունը գնահատեց արդյունավետ ։ «Նախորդ տարվա գավաթը վերցրեցիք, հուսանք, որ նույն հաջողությունները կունենաք և Եվրոպայում էլ ոչ պակաս լավ ցույց կտաք, թե հայկական ֆուտբոլը որն է»,-ասաց նա և նշեց, որ իրենց ընկերության նպատակն է՝ նպաստել հայկական սպորտի  զարգացմանը։ Նա հայտարարեց, որ TotoGaming-ի համագործակցությունների մասին սպորտի ոլորտում դեռ կլսենք։

«Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը ևս կարևորեց համագործակցության շարունակությունը։ Նա նշեց, որ շատ լավ մշակույթ է ձևավորվում Հայաստանում, երբ բիզնեսը, կոմերցիոն ընկերությունները համագործակցում են հայկական սպորտի հետ, առանց որի հնարավոր չէ պատկերացնել սպորտի զարգացումը, ինչն աշխարհի օրինակով է տեսանելի։ «Անցած մեկ տարին ցույց տվեց, որ «Արարատ» ակումբը ամեն ինչ անելու է, բոլոր ջանքերը ներդնում է, որ վերականգնի իր երբեմնի փառքը»,-ասաց նա։

TotoGaming-ի դեսպան, «Արարատ» ՖԱ-ի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը նշեց, որ TotoGaming ընկերությունը լավատեղյակ է հայկական սպորտի, ֆուտբոլային ակումբների խնդիրներից և փորձում է աջակցել։

«Ես շատ ուրախ եմ մասնակցել ընկերության կողմից կազմակերպված բոլոր սոցիալական, սպորտի աջակցմանն ուղղված միջոցառումներին և իմ ներդրումն ունենալ հայկական սպորտի զարգացմանը, հատկապես՝ ֆուտբոլի»,-ասաց նա։

Նա նշեց, որ այս համագործակցությունը փոխշահավետ է, և եթե հաջողության է հասնում «Արարատը» ՖԱ-ը, նույն կերպ հաջողության է հասնում TotoGaming–ը, և եթե TotoGaming-ը դառնում է ավելի մեծ, հայտնի կազմակերպություն «Արարատ» ֆուտբոլային ակումբը շահում է, քանի որ այդպիսի հովանավոր ունի։