Պայթյուն է որոտացել Աֆղանստանի մզկիթներից մեկում. շուրջ 100 մարդ մահացել է
Աֆղանստանի հյուսիսային Քունդուզ նահանգում գտնվող շիաների մզկիթում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շուրջ 100 մարդ է մահացել, տասնյակները վիրավորում են ստացել: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Aamaj News-ին, որը կադրեր է հրապարկել դեպքի վայրից:
Ինչպես հաղորդվում է, հարձակումն իրականացվել է, երբ մարդիկ հավաքվելիս են եղել աղոթելու համար: Նախնական տվյալներով՝ մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործարկել:
جزییات انفجار مسجد شیعیان در کندز:
— Aamaj News (@AamajN) October 8, 2021
تصاویری که در اختیار آماج نیوز قرار گرفته حکایت از تلفات سنگینی در نتیجه این انفجار دارد. شاهدان به آماج میگویند که در نتیجه این انفجار نزدیک به صد تن جان باخته اند.#آماج_نیوز pic.twitter.com/EgK5RKJyUJ










