Անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք. Բասկերի երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել

18:49 • 08.10.21

Բասկերի երկրի խորհրդարանը հոկտեմբերի 8-ին միաձայն ընդունել է բանաձև, որով, մասնավորապես, Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

Բանաձևով ներկայացվում են հետևյալ հստակ պահանջները՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հարգել հրադադարի ռեժիմը, դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք: