Այսօրվանից սկսած՝ ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով՝ հովտային գոտիներում հասնելուվ +25․․․+26 աստիճանի

11:44 • 08.10.21

Հոկտեմբերի 8-13-ը ընկած ժամանակահատվածում, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում, օդի ջերմաստիճանը աստիճանաբար հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով, հոկտեմբերի 13-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +25․․․+26 աստիճանի։

Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։