Լիբանանն ամբողջությամբ հոսանքազրկվել է

16:17 • 09.10.21

Լիբանանը երկու խոշորագույն էլեկտրակայանների աշխատանքի դադարի պատճառով ամբողջությամբ հոսանքազրկվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին:

Նշվում է, որ էլեկտրակայանների աշխատանքի դադարը պայմանավորված է վառելիքի պակասով: Էլեկտրականության անջատումը կարող է շարունակվել մի քանի օր: