ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 4 մարդ է մահացել

11:44 • 09.10.21

ԱՄՆ Ջորջիա նահանգի օդանավակայանի տարածքում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 4 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է FOX5 տեղի հեռուստաալիքը:

«Օդանավում, որը «ԴեԿալբ-Փիչթրի» օդանավակայանի տարածքում ընկնելուց հետո բռնկվել է, 4 մարդ է գտնվել: Նրանք բոլորը զոհվել են»- հայտնել են փրկարարները:

Աղբյուր տվյալներով՝ օդանավակայանը փակվել է միջադեպից հետո: Ուղևորների անունները դեռևս չեն հաղորդվում: Կատարվածի պատճառները քննվում են: