Հրապարակվել է Բաթումում բնակելի շենքի փլուզման տեսանյութը

12:50 • 10.10.21

Վրաստանի Բաթում քաղաքում բնակելի շենքի մասնակի փլուզման պահը ֆիքսել են տեսախցիկները: Համապատասխան կադրերը հրապարակվել են Twitter-ում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է շենքի պատը սկսում դանդաղ քանդվել ներքևից, իսկ հետո ամբողջը ընկնում է: Ըստ վերջին տեղեկությունների, փրկարարները փլատակներից հանել են չորս զոհերի մարմիններ: Հայտնաբերված առաջին զոհը տարեց կին էր: 

Ինչպես նշված է, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ավելի քան 15 ժամ: Այս պահին փրկվել է հինգ մարդ՝ երկու երեխա, երկու տղամարդ և մեկ երիտասարդ կին:

Հիշեցնենք, որ Բաթումում հինգ հարկանի բնակելի շենքի մի մասը փլուզվել էր նախորդ առավոտյան: Ըստ նախնական վարկածի, վթարը կարող էր տեղի ունենալ շենքի առաջին հարկում կատարված վերանորոգման աշխատանքների պատճառով, որի ընթացքում կոտրվել էր կրող պատը:

Տեղում աշխատում է մինչեւ 300 փրկարար և ոստիկան: Զոհվել է ինը մարդ, այդ թվում ՝ երեք երեխա: