Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի Կասպից ծովում

11:16 • 10.10.21

Հոկտեմբերի 11-13-ը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում կանցկացվեն Ռազմածովային ուժերի  հրամանատարաշտաբային զորավարժություններ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորավարժությունները կանցկացվեն ռազմանավերի և ռազմածովային հատուկ ջոկատայինների մասնակցությամբ:

Զորավարժությունների ընթացքում կիրականացվեն Կասպից ծովի ադրբեջանական հատվածում էներգետիկ ենթակառուցվածքների պահպանման խնդիրները: