ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է թռիչքուղու մոտակայքում. կան զոհեր

12:23 • 10.10.21

ԱՄՆ Ջորջիա նահանգում մեկշարժիչանի Cessna 210 ինքնաթիռն ընկել է DeCalb Peachtree օդանավակայանի թռիչքուղու մոտակայքում գտնվող դաշտում և հրդեհվել:

Արդյունքում՝ օդանավի վրա եղած բոլոր մարդիկ զոհվել են, հայտնել է FOX 5 Atlanta հեռուստաալիքը:

Նշվում է, որ վեց տեղանոց օդանավի վթարի զոհ է դարձել չորս մարդ, նրանց ինքնությունը չի բացահայտվում:

Միջադեպից հետո օդանավակայանը որոշ ժամանակ փակ է եղել: Այժմ դրա աշխատանքն արդեն վերականգնվել է: