Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են կործանարար ջրհեղեղի. մոտ 2 մլն մարդ տարհանվել է Շանսի նահանգում (լուսանկարներ)  

14:16 • 11.10.21

Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգում մոլեգնող ջրհեղեղը ստիպել է ավելի քան 1,76 մլն բնակչի հեռանալ իրենց տներից:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, անցած շաբաթ սկսված հորդառատ անձրևների հետևանքով 17 000 տուն է փլուզվել, սողանքներ են տեղի ունեցել ավելի քան 70 շրջանում և քաղաքում:

Նշվում է, որ շարունակվող ուժեղ անձրևները խոչընտոդում են փրկարարական աշխատանքների ընթացքը: Մոտ երեք ամիս առաջ կործանարար անձրևները հեղեղել էին Հենան նահանգը՝ հանգեցնելով 300 մարդկային կորստի:

Նշվում է, որ անձրևների հետևանքով վտանգված են նաև նահանգի տարածքում գտնվող որոշ հնագույն հուշակոթողներ: