Ալյասկայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

20:41 • 11.10.21

ԱՄՆ Ալյասկա նահանգի Չինիկ քաղաքից 114 կմ արևելք 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 11-ին`Գրինվիչի ժամանակով ժամը 9:10-ին: Էպիկենտրոնը գտնվել է 69,1 կմ խորության վրա:

Ցունամիի մասին նախազգուշացում չի եղել: