ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ի հետ Չինաստանի համագործակցությունը դաշինքին «սպառնալիք» է անվանել
Չինաստանի արագ աճը, հատկապես տնտեսական ոլորտում, ինչպես նաև Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդումը սպառնալիք են ներկայացնում Հյուսիսատլանտյան դաշինքի համար:Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, գրում է interfax.ru-ն:
«Չինաստանի աճն էական նշանակություն ունի մեր անվտանգության համար: Մենք տեսնում ենք, որ նրանք (չինացիները) փորձում են վերահսկել կարևոր ենթակառուցվածքները, մենք նրանց տեսնում ենք կիբերտարածքում, մենք նրանց տեսնում ենք Աֆրիկայում ... նրանք նաև ավելի ու ավելի սերտորեն են աշխատում Ռուսաստանի հետ», - ասել է նա:
ՆԱՏՕ-ի ղեկավարությանը մտահոգում է այն փաստը, որ Չինաստանն աշխարհի խոշորագույն տնտեսություններից է, առաջատար է առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում և հաջողությամբ զարգացնում է իր միջուկային ներուժը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ ինքը կողմնակից է դաշինքի՝ չնայած տարածաշրջանային կարգավիճակին, գլոբալ սպառնալիքների դեմ պայքարում մասնակցությանը:










