Պուտինն Անվտանգության խորհրդում առաջարկել է քննարկել ԱՊՀ այլ երկրների հետ ՌԴ-ի փոխգործակցությանը վերաբերող հարցեր

19:09 • 11.10.21

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպմանն առաջարկել է հետխորհրդային գործընկերների հետ քննարկել փոխգործակցությանը վերաբերող հարցեր, գրում է «Արմենպրես»-ը:

«Հոկտեմբերի 15-ին կկայանա ԱՊՀ գագաթնաժողովը: Այդ առնչությամբ կցանկանայի ձեզ հետ խոսել և խորհրդակցել հետխորհրդային տարածքում գործընկերների, ընկերների, դաշնակիցների, ԱՊՀ երկրների հետ մեր փոխգործակցության որոշ ասպեկտների վերաբերյալ»,-  ասել է ՌԴ նախագահը: