Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում (տեսանյութ)

12:37 • 12.10.21

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Հանձնաժողովի նիստին ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին, հետևաբար թեկնածուին հարցեր ուղղելու հնարավորություն չեղավ:

Ներկա իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը: