Կալիֆորնիայում թեթևշարժիչավոր ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. կան զոհեր
Առնվազն երկու մարդ է զոհվել բնակելի տների վրա թեթևշարժիչավոր ինքնաթիռի ընկնելու հետևանքով, որը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի Սանթի քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Fox 5 հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի փրկարար ծառայություններին:
Փրկարարներն առայժմ չգիտեն, թե քանի մարդ է եղել օդանավում, որն աղետի է ենթարկվել Սան-Դիեգոյից հյուսիս-արևելք, բայց վստահ են, որ նման հանգամանքներում հնարավոր չէ ողջ մնալ: Ինքնաթիռն ընկել է երկու ոչ մեծ տների վրա, ինչը մեծ հրդեհ է առաջացրել:
Իշխանությունները պարզում են, թե ինքնաթիռի կործանման պահին տերերից որեւԷ մեկը գտնվել է արդյոք տանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:










