Ամեն օր նոր հակառեկորդ. ՌԴ-ում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը շարունակում է աճել
Անցած 1 օրվա ընթացքում ՌԴ-ում գրանցվել է COVID-19-ով վարակման 28 717 նոր դեպք: Այսպիսով, Ռուսաստանում դեպքերի ընդհանուր թիվը մինչև հոկտեմբերի 13-ի առավոտյան հասել է 7 861 681-ի, գրում է svpressa.ru-ն:
Ռուսաստանի Դաշնության տարածքում COVID-19-ից համավարակի ամբողջ ընթացքում մահացել է 219 329 մարդ (984-ը ՝ վերջին օրը, սա ամենամեծ թիվն է համավարակի ընթացքում), կա 6 916 086 ապաքինված (21 801 մարդ՝ վերջին օրը):
Կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում՝ 4410: Դրան հաջորդում են Սանկտ Պետերբուրգը (2470) և Մոսկվայի մարզը (1898):
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28 190 նոր դեպք և մահվան 973 դեպք:










