Պուտինը նշել է՝ որն է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների առաջադրանքներից մեկը  

22:01 • 13.10.21

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը նշել է, որ համագործակցության երկրների հատուկ ծառայությունների առաջադրանքներից մեկն Աֆղանստանի տարածքից եկող պոտենցիալ սպառնալիքները չեզոքացնելն է:

«ԱՊՀ անվտանգության ապահովման համար հատուկ նշանակություն ունի Աֆղանստանի տարածքից եկող պոտենցիալ սպառնալիքների չեզոքացումը: Մենք բոլորս լավ հասկանում են, թե այդ երկրում ընթացող իրադարձություններն ինչ լուրջ ազդեցություն կարող են ունենալ իրադրության վրա Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում և այլ տարածաշրջաններում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինը: