Ֆիլիպիններում 13 մարդ է զոհվել «Կոմպասու» արևադարձային փոթորկի պատճառով
Ֆիլիպինների տասներեք բնակիչ է զոհվել, ինը համարվում է անհայտ կորած «Կոմպասու» արևադարձային փոթորկի պատճառով, որը մոլեգնում է կղզեխմբի հյուսիսում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ցիկլոնը հեղեղումներ և սողանքներ է առաջացրել Ֆիլիպինների խոշորագույն կզի Լուսոնի Պալավանի նահանգում և երկրի այլ տարածաշրջաններում: Պալավանի նահանգում ջրածածկ է եղել յոթ գյուղ:
Իշխանություններն անվտանգ շրջաններ են տարհանել շուրջ 2 հազար մարդու: Արևադարձային փոթորկից տուժած տարածաշրջանների տնտեսության վնասը, նախնական տվյալներով, կազմել է գրեթե 10 միլիոն դոլար:
Փոթորիկն առաջացել է հոկտեմբերի 11-ին Խաղաղ օվկիանոսում: Այն դարձել Է Ասիայում թվով 18-րդն այս սեզոնին: Հոկտեմբերի 12-ին հայտնել էին ինը զոհվածի մասին:










