Թուրքիայում իրանցիների են ձերբակալել՝ լրտեսության կասկածանքով  

22:49 • 13.10.21

 

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության և ոստիկանության աշխատակիցները Վան նահանգում լրտեսական ցանց են բացահայտել:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, ուժայինները 8 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ իրանական հատուկ ծառայությունների երկու գործակալի: Կասկածյալներից երկուսը Թուրքիայի քաղաքացիներ են:

Հաղորդվում է, որ խմբավորման անդամները ձերբակալվել են սեպտեմբերի 24-ին՝ իրանցի նախկին զինվորական Մ.Ա.-ին առևանգելու և մեքենայով բռնությամբ հայրենիք ուղարկելու փորձի համար: