Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարը մեկնել է Թուրքիա
16:56 • 13.10.21
Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար Էնվեր Էֆենդիևը, Թուրքիայի պաշտպանության փոխնախարարի հրավերով, մեկնել է Թուրքիա, գրում է haqqin.az-ը:
Էֆենդիևը կմասնակցի հոկտեմբերի 14-ին Բարձր մակարդակի դիտորդների օրվան նվիրված միջոցառմանը, որը «Եվրասիական աշխարհ 2021» զորավարժությունների շրջանակում կազմակերպվել է Ստամբուլում:
Placeholder










