Կանադայում երկնաքարի բեկորը, ծակելով տանիքը, ընկել է քնած կնոջ մահճակալի վրա (լուսանկար)

23:11 • 14.10.21

Կանադայի բնակչուհի Ռութ Հեմիլթոնը քնից վեր է թռել, երբ քարի կտորը կոտրելով, անցնելով տանիքի միջով ընկել է նրա բարձի վրա, գրում է The Guardian-ը:

Դեպքի  վայր կանչված ոստիկանները սկզբում մտածել են, որ տան հարևանությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող բանվորներն են ինչ-որ բան պայթեցրել, ինչի հետևանքով բեկորը հայտնվել է կնոջ տանը: Սակայն, երբ բանվորները պատմել հն, որ ոչինչ չեն պայթեցրել, բայց փոխարենը պայթյուն են տեսել երկնքում, պարզ է դարձել, որ դա երկնաքարի բեկոր է:

Ավելի ուշ պարզվել է, որ այդ գիշեր երկնաքարային անձրև է տեղացել Կանադայի արևմտյան շրջանի երկնքում: Այժմ Հեմիլթոնը ծրագրում է բեկորը պահել:

A fragment from a meteorite is seen in an undated photo issued by the Natural History Museum.