Ճապոնական ծովում սկսվել են «Ծովային փոխգործակցություն-2021» ռուս-չինական զորավարժություները

10:59 • 14.10.21

Ճապոնական ծովում մեկնարկել են «Ծովային փոխգործակցություն–2021» ռուս-չինական համատեղ զորավարժությունները: Հոկտեմբերի 14-ին այդ մասին հայտնել են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Խաղաղօվկիանոսյան տորմիղի մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հոկտեմբերի 14-ից մինչև 17-ն ընկած ժամանակամիջոցում Ճապոնական ծովում կանցկացվեն «Ծովային փոխգործակցություն–2021» ռուս-չինական համտեղ ռազմածովային զորավարժությունները»,- ասել են մամուլի ծառայությունում: Ռուսաստանի ռազմածովային նավատորմը զինավարժանքներին ներկայացված է «Ադմիալ Պանտելեև» մեծ հակասուզանավային նավով, 20380 նախագծի «Գերոյ Ռոսիյսկոյ Ֆեդերացիի Ալդար Ցիդենժապով» և «Գրոմկի» կորվետներով, երկու բազային ականորս նավերով, 877 նախագծի «Ուստ-Բոլշերեցկ» սուզանավով, ինչպես նաև հրթիռակիր կատերով և փկարար քարշիչով: Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերից գործի են դրված «Կուն Մին» և «Նան Չան» Էսկադրային ականակիրները, «Բին Չժոու» և «Լյու Չժոու» կորվետները, ինչպես նաև դիզելային սուզանավ, համալիր մատակարարման նավ և փրկարար նավ:

Նախօրյակին չինական նավերի ջոկատը ժամանել է Պետրոս Մեի ծոցի խարսխակայանի շրջան: Բացի նավային բաղադրիչներից ռուս-չինական զինավարժանքներին ներգրավված են Խաղաղօվկիանոսյան նավատորմի և Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի ծովային օդուժի 12 ինքնաթիռ և ուղղաթիռ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: