Բիլ Քլինթոնին հոսպիտալացրել են

10:32 • 15.10.21

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին հոսպիտալացրել են Կալիֆոռնիայում: Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով բժիշկներին, գործչի հիվանդությունը կապված չէ «Քովիդ-19»-ի հետ:

Նշվում է, որ հոսպիտալացման պատճառը միզուղիների վարակն է, որը տարածվում է արյան մեջ: Նա հիվանդանոց է տեղափոխվել արդեն իսկ վարակի առկայությամբ: Նրան բուժում են հակաբիոտիկների օգնությամբ, և բժիշկները պնդում են, որ բուժումը դրական ազդեցություն է ունենում:

Աղբյուրի տվյալներով՝ նա երկու օր է, ինչ հիվանդանոցում է: Վերջինս բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքի հիվանդասենյակում ոչ թե վիճակի ծանրույթան, այլ գաղտնիության և անվտանգության ապահովման նպատակով: