Աֆղանստանում մզկիթի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի  

11:29 • 16.10.21

 

Աֆղանստանի Կանդագար քաղաքում շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի հիվանդանոցի աղբյուրին: Ավելի վաղ հաղորդվում էր 41 զոհի մասին: Եվս 83 մարդ վիրավորում է ստացել:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել նախօրեին: Աղբյուրի տվյալներով՝ ահաբեկչությունն իրականացրել է երեք ահաբեկիչ, ևս մեկ մարդ կրակ է բացել շենքի մոտ: ԶԼՄ-ների տյալներով՝ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: