Մեծ Բրիտանիայի թագուհին բժիշկների խորհրդով հրաժարվել է ալկոհոլի օգտագործումից
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, որն այս տարի տոնել է ծննդյան 95-րդ տարեդարձը, որոշում է կայացրել հրաժարվել ալկոհոլից: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով բրիտանական աղբյուրին, միապետը նման որոշում է կայացրել բժիշկների խորհրդով:
Աղբյուրը հայտնում է, որ բժիշկների նման խորհրդատվությունը կապված չէ որևէ հիվանդության հետ, այլ նախազգուշական քայլ է եղել, իսկ վերջին խոսքը եղել է թագուհունը, թեև թագուհին երբեք էլ աչքի չի ընկել ալկոհոլի հանդեպ սիրով:
Բուքինգհեմյան պալատը, ավանդույթի համաձայն, որևէ մեկնաբանություն չի տվել թագուհու առողջական վիճակի վերաբերյալ:










