ՀՀ 9 համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում, Գորիսում և Դիլիջանում ՏԻՄ ընտրություններ են

10:34 • 17.10.21

 

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ 6 մարզի 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են:

Տեղական ինքնակառավարման մարմիններ են ընտրվում Շիրակի մարզկենտրոն Գյումրիում, Սյունիքի Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև համայնքներում, Տավուշի մարզի՝ Դիլիջան, Արագածոտնի մարզի՝ Շամիրամ, Արմավիրի մարզի՝ ֆերիկ, և Լոռու մարզի Ֆիոլետովո համանքներում:

Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են կայանում, մյուսներում՝ համամասնական:

Համամասնական ընտրություններին մասնակցում են 17 կուսակցություն ու կուսակցությունների դաշինքներ։