ԵՄ-ն արձանագրել է ապաստանի համար դիմողների թվի կտրուկ աճ. հայտնի է «ամենապահանջված» երկիրը

12:37 • 17.10.21

Ապաստանի տրամադրման հարցերով եվրոպական գործակալությունը նշում է ԵՄ-ում ապաստան հայցողների թվի զգալի աճ. օգոստոսին Եվրամիության անդամ երկրները գրանցել են մոտ 56 հազար հարցում, ինչը 40%-ով ավելի է, քան 2020 թվականի օգոստոսին, գրում է Welt am Sonntag-ը:

ԵՄ երկրների շարքում Գերմանիան շարունակում է զբաղեցնել առաջին տեղը`ապաստան ստանալու դիմումների քանակով: Այս մասին ասվում է գործակալության նոր զեկույցում:

Փաստաթղթի համաձայն՝ հունվարից սեպտեմբեր Գերմանիայի միգրացիայի հարցերով դաշնային գրասենյակ է ներկայացվել 100,278 ապաստանի խնդրանք, ինչը 35,2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

 Հստակեցվում է, որ դիմումների մեծ մասը եկել է Սիրիայի, Աֆղանստանի և Իրաքի ներգաղթյալներից:

Այս տարվա առաջին ինն ամսվա հարցումների քանակով երկրորդ տեղում, ինչպես գրում է թերթը, Ֆրանսիան է (54 105), որին հաջորդում են Իսպանիան (41 799), Իտալիան (37 492) և Ավստրիան (22 928):