ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Երևան, Թբիլիսի և Բաքու

14:50 • 18.10.21

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Երևան, Թբիլիսի և Բաքու: Այս մասին գործիչը հայտնել է իր թվիթերյան էջում: 

«Կրկին թռիչք և հանդիպումներ Բաքվում, Թբիլիսիում և Երևանում: ԵՄ-ն ներգրավված է ՀարավայինԿովկասում իր գործընկերների հետ աշխատանքներում»,- նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը նկարագրելով որպես «բարգավաճ և խաղաղ»: