Արմավիրի մարզում տրակտորը կողաշրջվել է. վարորդին դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա. shamshyan.com

09:47 • 19.10.21

Հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման  կենտրոն ահազանգ է  ստացվել, որ  Զվարթնոց թաղամասից դեպի Մասիս քաղաք տանող ավտոճանապարհին  «Բելառուս» մակնիշի տրակտորը կողաշրջվել է և կան տեղեկություններ, որ ներսում արգելափակված  քաղաքացի կա:

Դեպքի վայր է բերվել կռունկ, իսկ փրկարարները  մոտ 2 ժամում հատուկ տեխնիկայի օգտագործման միջոցով կարողացել են  վարորդին դուրս  բերել: Վաղարշապատի հիվանդանոցի  բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին,  ապա տեղափոխել՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: