Հարյուրավոր մոդելներ մերկացել են՝ բարձրացնելու իրազեկությունը Մեռյալ ծովի շուրջ ծագած բնապահպանական խնդրի մասին (լուսանկարներ)
Շուրջ 200 մերկ մոդել մասնակցել է Մեռյալ ծովի մոտակա անապատային տարածքում անցկացված լուսանկարահանմանը, որի նպատակն է ուշադրություն հրավիրել լճի ջրի մակարդակի նվազման խնդրին: Ինչպես հայտնում է Vice News-ը, լուսանկարահանման հեղինակն է ամերիկացի լուսանկարիչ Սփենսեր Թյունիքը:
«Իրապես բնական ես զգում քեզ, երբ հանում ես հագուստդ»,- ասել է արշավին միացած դոկտորանտ Աննա Կլեյմանը, որը ցանկանում է բարձրացնել իրազեկությունն աշխարհի ամենահայտնի աղի ջրով լճում տեղի ունեցող բնապահպանական ճգնաժամի շուրջ:
Մեռյալ ծովը մոլորակի ամենացածր կետն է, որտեղ առկա է 9,8 անգամ ավելի աղի ջուր, քան օվկիանոսում: Նշվում է, որ 1960 թվականից ի վեր այն կորցրել է ջրի ծավալի մեկ երրորդը: Այդ թվականներին Հորդանան գետի հունը փոխվել է, որից լիճը սնվում էր, որպեսզի բավարարվի Իսրայելի, Հորդանանի և Սիրիայի հացահատիկի դաշտերի ոռոգումն ու բնակչության ջրի կարիքը:
Թյունիքը լուսանկարահանում է իրականացրել լճի իսրայելական կողմում, որը ևս սահմանակից է Հորդանանի և Արևմտյան ափի հետ:













