Հայիթիում չարագործները 17 մլն դոլար են պահանջում քրիստոնյա միսիոներներին ազատ արձակելու համար. առևանգվածներից ամենափոքրն 8 ամսական երեխա է
Հայիթիում չարագործները, որոնք օրեր առաջ ավտոբուսից առևանգել են ԱՄՆ-ից և Կանադայից ժամանած 17 քրիստոնյա միսիոների, նրանց ազատ արձակման համար պահանջել են 17 մլն դոլար, գրում է The Guardian-ը:
Այս մասին տեղեկացրել է երկրի արդարադատության նախարարությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Հայիթիի մայրաքաղաք Պորտ օ Պրենսում: Ըստ տեղական իշխանությունների՝ ապաստան այցելելուց հետո միսիոներներն ուղևորվում էին օդանավակայան:
Առևանգվածների մեջ կա 16 ամերիկացի և 1 կանադացի, այդ թվում՝ 6 կին և 5 երեխա: Երեխաներից մեկն 8 ամսական է, մյուսները՝ 3, 6, 14, 15 տարեկան:
Հայիթին կրկին պայքարում է հանցախմբերի հետ կապված առևանգումների աճի հետ, որը նվազել էր այն բանից հետո, երբ հուլիսի 7-ին նախագահ Ժովենել Մոսեն մահացու հրազենային վնասվածք էր հասցրել իր մասնավոր նստավայրում: Ըստ իշխանությունների, ավազակախմբերը պահանջում են փրկագին ՝ մի քանի հարյուր դոլարից մինչև ավելի քան 1 միլիոն դոլար:










