ԿԺԴՀ-ն սուզանավի բալիստիկ հրթիռ է փորձարկել. այն 430-450 կմ տարածություն է անցել
Երեքշաբթի ԿԺԴՀ-ում փորձարկված կարճ հեռահարության բալիստիկ հրթիռը 430-450 կմ տարածություն է հաղթահարել՝ հասնելով 60 կմ բարձրության: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով հարավկորեական գործակալությանը:
Հարավկորեացի զինվորականները ենթադրում են, որ Հյուսիսային Կորեայից սուզանավի բաիստիկ հրթիռ է արձակվել: «Կարճ հեռահարության բալիստիկ հրթիռի արձակում է տեղի ունեցել: Ըստ գնահատականի՝ դա սուզանավերի բալիստիկ հրթիռ է եղել»,- ասվում է մասնագետների եզրակացության մեջ:
Արձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան` երևանյան ժամանակով 05:17-ին Համգյոն նահանգի արևելյան հատվածից՝ Ճապոնական ծովի ուղղությամբ:










