ԱՄՆ-ն հանձնառու է ամրապնդել Ուկրաինայի ունակությունը՝ Ռուսաստանի «ագրեսիան» զսպելու հարցում. Պենտագոն

12:51 • 19.10.21

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը տեղեկացրել է, որ ժամանել է Կիև և իր այցի շրջանակում ցանկանում է հաստատել ԱՄՆ-ի հանձնառությունը Ռուսաստանի «ագրեսիան» զսպելու Ուկրաինայի ունակությունն ամրապնդելու հարցում:

«Ես այստեղ եմ, որպեսզի վերահաստատել մեր անսասան աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ձգտումներին և հայտնել մեր հանձնառությունը Ռուսաստանի հետագա ագրեսիան զսպելու գործում Ուկարանայի կարողությությունն ամրապնդելու հարցում»,-իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք, որ նախօրեին վերջինս գտնվել է Թբիլիսիում, որտեղ անդրադարձել է անդրկովկասյան երկրերի մասնակցությամբ «3+3» ձևաչափի ստեղծմանը: