Տեխասում ինքնաթիռ է կործանվել

22:07 • 19.10.21

ԱՄՆ Տեխաս նահանգում ինքնաթիռ է կործանվել: Դրանում եղել է 21 մարդ: Օդանավը Հյուսթոնից դեպի արևմուտք գտնվող հատվածում ընկել է դաշտում, հայտնում է ABC հեռուստաընկերությունը՝ ոստիկանությանը հղումով:

Միջադեպի հետևանքով երկու մարդ վիրավորվել է:

Վթարի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հետաքննություն կիրականացնի: