Նեպալում և Հնդկաստանում ավերիչ ջրհեղեղների և սողանքների զոհ է դարձել ավելի քան 150 մարդ (լուսանկարներ)

20:30 • 20.10.21

Հնդկաստանում և Նեպալում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, այն բանից հետո, երբ վերջին մեկ դարի ամենաուժեղ անձրևները հեղեղումներ և սողանքներ են առաջացրել, գրում է The Guardian-ը:

Հնդկաստանի հյուսիսային Ութարախանդ նահանգում առնվազն 46 մարդ զոհվել է, 11-ը՝ անհետ կորել: Մինչդեռ հարավային Կերալա նահանգում զոհերի թիվը հասել է 39-ի:

Հարևան Նեպալում նույնպես բարդ իրավիճակ է. անձրևները սողանքների պատճառ են դարձել գյուղական վայրերում և ավերել են տներ, ճանապարհներ և կամուրջներ: Մինչ այժմ 77 մարդ մահացած է հայտնաբերվել, տասնյակ մարդիկ դեռ անհետ կորած են համարվում, իսկ իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, քանի որ տուժած շատ տարածքներ մնում են անհասանելի:

Floods, landslides kill more than 150 in India and Nepal | Floods News | Al  JazeeraFloods, landslides kill more than 100 in India and Nepal | Floods News | Al  JazeeraFloods, landslides kill 116 in India and Nepal | ABS-CBN NewsFloods, landslides kill 116 in India and NepalFloods, Landslides Kill 116 In India And Nepal - The Street JournalFloods and landslides lash Nepal, scores dead | News | DW | 12.07.2020At least 116 dead in India and Nepal in floods and landslides -  LanterWrist.net