Լուկաշենկոն ասել է, որ պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց պատվաստանյութը պետք է բելառուսական լինի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է պատվաստվել COVID-19-ի դեմ, սակայն բելառուսական պատվաստանյութով, հայտնում է ԲելՏԱ-ն:
«Մենք պայմանավորվեցինք Դմիտրի Լեոնիդովիչ Պինևիչի հետ (առողջապահության նախարար): Երբ բելառուսական պատվաստանյութը սեղանին լինի, մենք կպատվաստվենք: Այնպես որ պատրաստեք պատվաստանյութը, ես պատրաստ եմ, բայց մերը` բելառուսականը: Սա անկեղծ է», - ասել է Լուկաշենկոն Մինսկի տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց այցելության ժամանակ:
«Երկու տարուց մենք կունենաք սեփական արտադրության պատվաստանյութը», - մանրամասնել է առողջապահության նախարարը:










