Բիլ Քլինթոնը տեսաուղերձ է հրապարակել հիվանդանոցից դուրս գրվելուն պես (տեսանյութ)
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հիվանդանոցից տուն վերադառնալուն պես տեսաուղերձ է հրապարակել՝ հայտնելով, որ ապաքինման ճանապարհին է և բոլորին կոչ անելով հոգ տանել իրենց մասին:
Տեսաուղերձը քաղաքական գործիչը հրապարակել է իր թվիթերյան էջում: 75-ամյա Քլինթոնը նախ շնորհակալություն է հայտնել Իրվինում Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական կենտրոն անձնակազմին և նշել, որ իրեն լավ է զգում:
«Իսկապես ուրախ եմ տուն վերադառնալ: Ինձ մոտ ամեն ինչ կարգին է, ես վայելում եմ այս հիանալի աշնանային եղանակը: Ես ապաքինման ճանապարհին եմ»,- ասել է ԱՄՆ 42-րդ նախագահը:
Հիշեցնենք, որ Քլինթոնը հոսպիտալացվել էր հոկտեմբերի 12-ին միզուղիների բորբոքման և դրանք հաջորդած արյան վարակի պատճառով:
I'm glad to be home! pic.twitter.com/ZoYuy54Q6R
— Bill Clinton (@BillClinton) October 20, 2021










