Մահացել է Տիգրան Կարապետյանը

20:25 • 21.10.21

Երևանի թիվ  1 համալսարանական հիվանդանոցում մահացել է «ԱԼՄ հոլդինգ»-ի հիմնադիր Տիգրան Կարապետյանը:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Տիգրան Կարապետյանը վարակվել է կորոնավիրուսով և վերջին շաբաթվա ընթացքում միացված էր թոքերի արհեստական օդափոխության սարքին։