Կրեմլում մեկնաբանել են Թուրքիայում ռուս քաղաքացիների ձերբակալությունը՝ լրտեսության կասկածանքով

14:27 • 21.10.21

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում տեղեկություն չունեն Թուրքիայում ռազմական և քաղաքական լրտեսության կասկածանքով 4 ռուս քաղաքացու ձերբակալման մասին:

«Խորհուրդ եմ տալիս դիմել արտաքին գործերի նախարարություն. եթե ռուս քաղաքացիներ են ձերբակալվել, ապա թուրքական կողմը պետք է տեղեկացրած լինի մեր դիվանագիտան ներկայացուցչությանը, հյուպատոսական ծառայությանը»,- Lenta.ru-ի փոխանցմամբ ասել է Պեսկովը:

ՌԴ ԱԳՆ-ն դեռևս չի մեկնաբանել կատարվածը:

Նշենք, որ Թուրքիայում լրտեսության կասկածանքով մի խումբ անձանց ձերբակալության մասին հայտնի էր նախօրեին: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածների թվում էին նաև Ուկրաինայի, Ուզբեկստանի մեկական քաղաքացիներ: