TRUTH Social. Դոնալդ Թրամփը նոր սոցիալական հարթակ կստեղծի
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է նոր սոցիալական ցանց ստեղծել, որը կստանա TRUTH Social («Սոցիալական ճշմարտություն») անվանումը:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, Թրամփի խոսքով՝ նոր հարթակը «դիմակայելու է բարձր տեխնոլոգիաների բռնակալությանը», որոնց նախկին նախագահը մեղադրում է ԱՄՆ-ում ընդդիմադիր ձայները լռեցնելու մեջ:
Trump Media & Technology Group ընկերությունը, որի նախագահը Թրամփն է, մտադիր է նաև վիդեո-ծառայության բաժանորդագրություն ստեղծել:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին հայտնի սոցցանդերը, ինչպիսիք են Twitter-ն ու Facebook-ը, արգելափակել էին Թրամփի էջերը՝ պայմանավորված հունվարի 6-ին Վաշինգտոնում Կապիտոլիումի ներխուժման ֆոնին նրա արած հայտարարությամբ: Թրամփն ամերիկացիներին կոչ էր արել անհնազադնության ակցիաներ անել՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանն ընդառաջ:










