Մերձմոսկվայում ինքնաթիռ է վթարվել. հրապարակվել է օդանավի կործանման պահը պատկերող տեսանյութը
Ռուսաստանի Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է մերձմոսկովյան Ռուզայում թեթևաշարժիչ ինքնաթիռի կործանման պահը:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, միջադեպը տեղի է ունեցել Վատուլինո գյուղի մոտակայքում: Օդանավում գտնվող երկու անձինք մահացել են:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է օդանավը բարձրանում, այնուհետև հանկարծակի ընկնում է լեռնային շրջանում:










