Թուրքիայում երկու պարաշյուտիստ բախվել են օդում և ընկել ծովը (տեսանյութ)  

12:49 • 25.10.21

Թուրքիայում երկու պարաշյուտիստ բախվել են օդում և ընկել ծովը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ տեսանյութ հրապարակելով միջադեպից:

Թուրքական աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Օլյուդենիզ առողջարանային ավանում: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է պարաշյուտիստներից մեկը բախվում մյուսին, ինչից հետո երկուսն էլ սկսում են ընկնել:

Հաղորդվում է, որ երկու տուժածին էլ տեղափոխել են հիվանդանոց: