ՌԴ-ում արձանագրել են մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի առավելագույն ցուցանիշը համավարակի ամբողջ ընթացքում
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով վախճանների թիվը մեկ օրում աճել է 1106-ով՝ մեկ օր առաջվա 1069-ի համեմատ. դա նոր առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր: Ընդամենը մահացել է 232 775 հիվանդ, հոկտեմբերի 26-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Այսպիսով, արդեն ութեորդ օրն անընդմեջ գրանցում են կորոնավիրուսից հազարից ավելի մահ մեկ օրում: Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 36 446-ով՝ մինչև 8 316 019: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,44 տոկոս: Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների թիվը, որոնք բուժում են անցնում այս պահին, աճել է մինչև 869 660, հետևում է շտաբի տվյալներից:
Կոոնավիուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը մեկ օրում աճել է 26 973-ով՝ մինչև 7 213 584:










