Անցք բնակարանների փոխարեն. հրապարակվել է Նաբերեժնիե Չելնիում բնակելի շենքի պայթյունի հետևանքները պատկերող տեսանյութը  

13:01 • 26.10.21

 

Համացանցում հրապարակվել է ՌԴ կազմում ընդգրկված Թաթարստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակելի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքները պատկերող տեսանյութը:

Ինչպես փոխանցում է Life.ru-ն, դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայության և ոստիկանության աշխատակիցները: Նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել են 5 հարկանի շենքի 4-րդ և 5-րդ հարկերը:

Հրապարակված կադրերում երևում է, որ 5-րդ հարկի բնակարաններից մեկն ամբողջովին ավերվել է, իսկ ներքևի հարկի պատշգամբը փլատակների տակ է հայտնվել: Փրկարարներն արդեն վստահեցրել են, որ շենքում փլատակների տակ այլևս մարդ չկա:

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ մեկ մարդ մահացել էր, մի քանիսը՝ վիրավորվել: Պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել:

Տեսանյութն՝ այստեղ