Տոկիոյում ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ նախկին արքայադուստր Մակոյի պսակադրության  

12:34 • 26.10.21

Տոկիոյում երեքշաբթի խաղաղ ակցիա է տեղի ունեցել մոտ 130 մարդու մասնակցությամբ՝ ընդդեմ թագաժառանգ արքայազն Ակիսինոյի ավագ դստեր՝ նախկին արքայադուստր Մակոյի և նրա ընտրյալ Կեյ Կոմուրոյի պսակադրության:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, կազմակերպիչների տվյալներով՝ ցույցի մասնակիցները երթով 2 կմ անցել են մայրաքաղաքի փողոցներով:

Ցուցարարները պաստառներ են պատրաստել՝ կոչ անելով թույլ չտալ արքայադստեր պսակադրությունը, «կանխել խաբեությունը», «պաշտպանել կայսերական ընտանիքը»: Պաստառներից շատերին փակցվել էին նաև Կումորայի և նրա մոր լուսանկարները:

Այսօր առավոտյան արքայադուստր Մակոն և նրա նախկին համակուրսեցին պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պսակադրությունը պետք է կայանար դեռևս 2018 թվականի նոյեմբերին, սակայն դրանից կես տարի առաջ երկրում մեծ սկանդալ էր բարձրացել՝ կապված փեսացուի մոր պարտքերի հետ: Նրա նախկին ընկերը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ նրան խոշոր գումար է տվել, այդ թվում՝ որդու՝ Կեյի ուսման համար, քանի որ վերջինս խոստացել էր ամուսնանալ իր հետ: Սակայն երբ կինը հրաժարվել է կատարել իր խոստումը, տղամարդը հետ է պահանջել գումարը:

Մակոյի ամուսինը՝ Կոյ Կոմուրոն, ներողություն է խնդրել ստեղծված իրավիճակի և իրենց պսակադրությունն ուղեկցած սկանդալի համար և խոստացել ավելի ուշ հանդես գալ մամուլի ասուլիսով: